-
10.11.2013|
12:39
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության անդրանիկ հանդիպումը հաջող եղավ Հայաստանի հավաքականի համար: Չերնոգորիայի ընտրանու հետ խաղում հաղթական հարվածը հասցրեց Լեուն Արոնյանը, մեր մյուս տղաները` Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
-
09.11.2013|
16:47
Աբու Դաբիում ավարտվեց տասնյոթ տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Նիգերիայի ու Մեքսիկայի ընտրանիները` աշխարհի նախորդ առաջնության չեմպիոնները: Sակայն ողջ մրցաշարը փայլուն անցկացրած Աֆրիկա մայրցամաքի ներկայացուցիչները գերազանց խաղ ցուցադրեցին ու հաղթեցին 3:0 հաշվով:
-
08.11.2013|
12:16
Նոյեմբերի իննին կխաղացվի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցապայքարի առաջին պարտիան: Շախմատային խոշոր տեսաբան, գրոսմայստեր Յուրի Ավերբախի կարծիքով՝ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի ու հավակնորդ Մագնուս Կառլսենի հնարավորությունները գրեթե հավասար են. «Շատերը կարծում են, թե առավել երիտասարդ Կառլսենը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, սակայն Անանդը շատ տաղանդավոր շախմատիստ է: Սպասվում է հետաքրքիր ու լուրջ պայքար: Ես մրցակիցների հնարավորությունները գնահատում եմ մոտավորապես հավասար` 50։50:
-
08.11.2013|
12:14
Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության պատասխան խաղերը: «Գանձասար»-«ՈՒլիս» հանդիպման նախորդ ոչ-ոքին վերջինիս համար լավ նախադրյալ էր ստեղծել կիսաեզրափակչում հայտնվելու համար, պայմանով, որ սեփական դաշտի առավելությունը կկարողանա ի նպաստ իրեն լուծել:
-
08.11.2013|
12:12
Չնայած Չեմպիոնների լիգայի խմբայինների ավարտին դեռ երկու տուր էլ կա, արդեն իսկ պարզ է, որ Մադրիդի «Աթլետիկոն» փլեյօֆյան փուլում է՝ առաջին տեղով: Գործնականում խնդիրը լուծված է նաև Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Ռեալի», «Մանչեստր Սիթիի», ՊՍԺ-ի, «Բարսելոնի» համար: Եվրոպական առաջատար մյուս ակումբները դեռ չարչարվելու բան ունեն:
-
07.11.2013|
20:16
Նոյեմբերի իննին Ամերիկայի Տեխաս նահանգում կայանալու է Նոնիտո Դոնեյր-Վիկ Դարչինյան մենամարտը: Սա երկար տարիների սպասումից հետո կայանալիք մենամարտ է, քանզի 2007-ին մեր բռնցքամարտիկին հաղթելուց հետո ֆիլիպինցին այսքան ժամանակ չի տեսել Դարչինյանի հետ նոր մրցամարտ անցկացնելու անհրաժեշտությունը:
-
07.11.2013|
14:45
Չեմպիոնների լիգայի խմբայինների չորրորդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում վրեժխնդիր եղավ (1:0) սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության համար ու խմբայինում բավականին ծանր վիճակ ստեղծեց գերմանական ակումբի համար, ով վերջին երկու խաղերում պարզապես դատապարտված է հաղթելու, եթե ունի փլեյ օֆ դուրս գալու ակնկալիք:
-
06.11.2013|
11:57
Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրել «հատուկ ծառայությունների» դիմաց: Նրան Լատվիայի քաղաքացիությունը անհրաժեշտ է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Կասպարովը մտավախություն ունի, որ ռուսական իշխանությունները կխոչընդոտեն իր ազատ տեղաշարժը ընտրությունների շրջանակներում` նկատի ունենալով, որ արդեն 19-րդ տարին ՖԻԴԵ-ն նախագահող Կիրսան Իլյումժինովը վայելում է ՌԴ իշխանությունների աջակցությունը:
-
05.11.2013|
11:59
«Ֆորմուլա-1»-ի հերթական յոթերորդ փուլը դարձյալ հաղթական եղավ Սեբաստիան Ֆետելի համար: «Ռեդ Բուլի» մրցարշավորդը բոլորից արագն էր Աբու Դաբիում:
-
05.11.2013|
11:51
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնմեկերորդ տուրը: Շնորհիվ երկրորդ խաղակեսում Վահե Մարտիրոսյանի խփած գոլի, առաջատարը` «Արարատը», արտագնա խաղում հաղթել է «Գանձասարին» ու քսանչորս միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: